copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:11 11-03-2023

Ես պատրաստ եմ գնալ Կիև, բայց՝ նաև Մոսկվա մեկնելու պայմանով. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ պատրաստ է Կիև գնալ միայն այն պայմանով, որ իրեն Մոսկվայում էլ ընդունեն։ Արգենտինական La Nacion թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ այս հարցում անհնարին ոչինչ չի տեսնում, գրում է news.ru-ն։

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

«Ես պատրաստ եմ գնալ Կիև. ես ուզում եմ գնալ Կիև, բայց՝ նաև Մոսկվա մեկնելու պայմանով։ Կամ երկու տեղն էլ գնում եմ, կամ ոչ մեկը։ Դա անհնարին չէ... Մենք հույս ունենք, որ մենք կարող ենք դա անել, այո: Ես չեմ փակել այդ դուռը... Գուցե նա (Պուտինը) ինչ-որ տեղ կշեղվի և կբացի այն, չգիտեմ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Պոնտիֆիկոսը խոստովանել է, որ փորձում է դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Միաժամանակ նա խոստովանել է, որ չի հավատում Վատիկանում Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու երկկողմ հանդիպման անցկացման հավանականությանը։

Ավելի վաղ Հռոմի պապը հակամարտող կողմերին կոչ էր արել հրաժարվել այլ պետությունների ռազմական օգնությունից ու արդար խաղաղություն հաստատել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ