copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 05-07-2023

Ֆրանսիան Ղարաբաղում աջակցում է հայկական անջատողականությանը. Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան «կեղծ դիրքորոշվելով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, շարունակում է միջամտել մյուս երկրների ներքին գործերին»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում ընթացող Բաքվում Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարական հանդիպման ժամանակ իր ունեցած ելույթում։

Ալիևն ընդգծել է, որ Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութատիրության աղաղակող քաղաքականությունը» դատապարտված է ձախողման։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում»։

Ադրբեջանի նախագահն այս համատեքստում նշել է, թե, իբր «Ֆրանսիան Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում աջակցում է անջատողականությանը և օգտագործում է աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը»։

Վերջինս նաև նշել է, որ Ֆրանսիական ոստիկանության կողմից վերջերս 17-ամյա ալժիրցու սպանությունն այդ երկրում ռասիզմի և իսլամաֆոբիայի ևս մեկ նշան է։ «Այս կապակցությամբ մենք միանում ենք ՄԱԿ-ի հայտարարությանը, որն ափսոսանք է հայտնում ոստիկանների կողմից գնդակահարության կապակցությամբ և կոչ է անում Ֆրանսիային լրջորեն անդրադառնալ իրավապահ մարմիններում ռասիզմի և խտրականության խորը խնդիրներին»,- ասել է նա։

Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ վայրերում Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության ակտերի համար։

Նա ասել է, որ Ֆրանսիայի կառավարման ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է շուրջ մեկուկես միլիոն ալժիրցի, իսկ ալժիրցի ազատամարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմական ավար։ «Մենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջում ենք Ալժիրին հանձնել նրա հերոսների աճյունները»,- եզրափակել է նա։




Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան

Ձեզ գուցե հետաքրքրի