copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:22 14-03-2023

Ղարաբաղում ամբողջությամբ ավերված է այնքան տարածք, որքան Լիբանանի ողջ տարածքն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք նախատեսում են վերակառուցման աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի ազատագրված տարածքներում»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ ներկայումս Արցախի օկուպացված տարածքներում ամբողջությամբ ավերված է այնքան տարածք, որքան Լիբանանի ողջ տարածքն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկել է «Մեծ վերադարձ» կոչվող պետական ​​ծրագիրը, որի շրջանակներում իրականցվել է առաջին պիլոտային ծրագիրը։

«Պատերազմի ավարտից հետո ավելի քան 400 տեղահանվածներ վերադարձան իրենց հայրենի վայրեր և հաստատվեցին ընդամենը մեկուկես տարվա ընթացքում։ Մեր ծրագիրն է հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակների վերադարձնել իրենց տները, քանի որ հայկական օկուպացիայի արդյունքում մեր մեկ միլիոն հայրենակիցները դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ»,- նշել է նա:

Ալիևը պնդել է նաև, որ վերջին 20 տարում Ադրբեջանի տնտեսությունը եռապատկվել է, ինչն, իր համոզմամբ՝ կարելի է համաշխարհային ռեկորդ համարել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ելնելով արտաքին պարտքի կրճատման ռազմավարությունից, իրենք կրճատել են Ադրբեջանի արտաքին պարտքը և 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն գտնվում է երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսից ցածր մակարդակում։ «Իրականում սա այն նպատակն էր, որը ես մի քանի տարի առաջ դրել եմ կառավարության առջև»,- ասել է նա։

Վերջինս հավելել է նաև, որ Ադրբեջանի տնտեսական զարգացումը երկրին հնարավորություն տվեց ապավինել սեփական ռեսուրսներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր տնտեսապես անկախ է, և դա երկրի կառավարության հիմնական նպատակներից մեկն էր։

«Իրականում մենք ավարտին ենք հասցնում միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացումը»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող