copy image url
Ավելին 3 տարի առաջ - 21:59 04-07-2023

Ամերիկյան երազանքը․ այսօր ԱՄՆ անկախության օրն է

Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում 1776թ.-ի հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Անկախության հռչակագիրը կազմված է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թոմաս Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Անկախության հռչակագիրը հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը և այլն։

Անկախության հռչակագիրն իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր համարվում, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական հեղափոխության և Լատինական Ամերիկայում ազգային-ազատագրական շարժման վրա։



Անկախության հռչակագրի հետ է կապվում նաև «Ամերիկյան երազանք» հասկացությունը։

Ամերիկյան երազանքը ազատության կամ հնարավորությունների իդեալ է, որը ձևավորվել է «հիմնադիր հայրերի» կողմից, ազգի հոգևոր ուժը։ Եթե ամերիկյան համակարգը ամերիկյան քաղաքականության կմախքն է, ապա ամերիկյան երազանքը հոգին է։ Չնայած ամերիկյան երազանքի անորոշությանը՝ այն շարունակում է համախմբել ամերկյան հասարակությանը ազատությունների և հավասարությունների երկրում։

Ամերիկյան երազանք հասկացությունը հաճախ կապում են ներգաղթյալների հետ, ովքեր ժամանել են ԱՄՆ՝ ավելի լավ կյանքի որոնման համար։ Ակնհայտ է, որ նրանք լքում են այն երկրները, որտեղ ի տարբերություն ԱՄՆ-ի, առկա էր բավականին խիստ սոցիալական շերտավորման համակարգ, որը սահմանափակում է սոցիալական շարժունությունը, որոշում է նրանց նվիրվածությունը անհատական ​​ազատության և ազատ ձեռնարկատիրության փիլիսոփայությանը

Ամենից շատ դիտված