Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:15 04-07-2023

Սթոլտենբերգը ևս մեկ տարի կշարունակի ղեկավարել ՆԱՏՕ-ն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հաստատել է, որ ևս մեկ տարի կշարունակի ղեկավարել Հյուսիսատլանտյան դաշինքը՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակլությունը՝ հղում անելով Սթոլտենբերգի թվիթերյան գրառմանը։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների որոշումը՝ մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը երկարացնել գլխավոր քարտուղարի պաշտոնին մնալու ժամկետը»,- գրել է Սթոլտենբերգը։

Վերջինս հայտնել է, որ այս որոշումը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում։

«Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պայմանավորվել են երկարացնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի մանդատը եւս մեկ տարով՝ մինչև2024թ. հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը կհաստատվի ՆԱՏՕ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսի գագաթաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանը հայտնել էր, որ Սթոլտենբերգը մտադիր չէ երկարացնել լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուների շարքում տևական ժամանակ է ինչ շրջանառվում էր Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անունը, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ենթադրվում է, որ Սթոլտենբերգի պաշտոնավարման երկարաձգումը պայմանավորված է հենց այս հանգամանքով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով