copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:55 30-06-2023

Հ1-ը՝ Սուքիասյանների փիառ գրասենյակ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ եւ Սուքիասյանների ապահովագրական ընկերությունից Հ1-ի աշխատակազմի համար 1 տարվա առողջապահական ապահովագրություն ձեռք բերել։

Պայմանագրով մի հետաքրքիր կետ էլ է սահմանվել, որ գումարի կեսը Հ1-ը «փակվելու» է գովազդով, այսինքն՝ ենթադրվում է, որ 22 մլն 700 հազարը Հ1-ը կվճարի, իսկ մյուս գումարի դիմաց էլ Հանրայինի եթերում կգովազդի Սուքիասյանների ընկերությունը՝ 1 րոպեն 110 հազար դրամով, կպատրաստի 1 հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին, լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաեւ Սուքիասյանների ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։

Փաստորեն, Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին եւ դրա դիմաց «բնամթերքով փակվել»։ Հ1-ին, իրականում, շատ կսազի «ՍԻԼ Ինշուրանսի» փիառ գրասենյակի գործը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից