Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:36 28-06-2023

Որտե՞ղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող կուսակցությունն ինտենսիվորեն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե որտեղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը։ Մեր տեղեկություններով՝ այն տեղակայվելու է Հյուսիսային պողոտայում, այն շենքում, որտեղ գտնվում է Յուքոմի գրասենյակը։
Շենքի երրորդ հարկում ընդարձակ տարածք են վարձել, արդեն վերանորոգման-կահավորման աշխատանքներ են իրականացրել եւ առաջիկայում էլ կուսակցական հավաքույթով կնշեն շտաբի բացումը։

Ամենայն հավանականությամբ, դա կլինի հունիսի 30-ից հետո, քանի որ այդ օրը լուծարվում է ԱԻՆ-ը՝ միավորվելով ՆԳՆ-ին։ Իսկ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ստանձնելու է Երեւանի ՔՊ շտաբի պետի պարտականությունները եւ նստելու է Հյուսիսային պողոտայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին