Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:06 25-02-2022

ՀՀ իշխանությունը գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարևորում է Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովող կառույցների հատուկ միջոցառումների իրականացումն և զգոնության բարձրացումը։

Պատգամավորը վստահ է՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նաև մեր տարածաշրջանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։

«Եվ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Այո՛, ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների՝ գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Պաշտոնից ազատվեց ԳՇ պետը, ԳՇ պետի ամենափորձառու տեղակալը և այդ փոփոխությունները տարածվեցին վարչության պետերի և ավելի ցածր օղակների վրա։ Ես չեմ քննարկում նոր նշանակվող կադրերին, որոնց գրեթե բոլորին ճանաչում եմ, խնդիրը տուրբուլենտ ժամանակաշրջանում կտրուկ կադրային շարժերի գնալն է։

Միաժամանակ անթույլատրելի եմ համարում, երբ տարբեր օղակներում կադրային ոչ մրցակցային իրավիճակի և սղության պայմաններում զինված ուժերում այսպիսի հաճախականությամբ կադրային փոփոխություններ են իրականացվում, որն ավելի շատ «կադրային ջարդ» է հիշեցնում։

Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին», - ընդգծել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել