Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:24 27-06-2023

Տասնյակ անգամ ԼՂ նախագահն ասել է՝ իրադրությունը փոխվել է, ՊՆ-ից հերքել են, հետո ստիպված հաստատել․ Փաշինյան

ԼՂ նախագահն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին, առաջին գործողությունը եղել է ՊՆ-ից ու ԳՇ-ից ճշտելը, դեպքերի ճնշող մեծամասնությամբ, ԼՂ նախագահի կողմից տրված տեղեկատվության հերքում եմ ստացել, բայց, էլի դեպքերի մեծամասնությամբ, որոշ ժամանակ անց ԳՇ-ն ստիպված է եղել հաստատել այդ տեղեկատվությունը։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանքամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ասում՝ ինչ տեղեկատվություն տվել է ԳՇ-ն, ճիշտ չի եղել, ասում եմ՝ տասնյակ անգամ առնչվել եմ, որ ԼՂ նախագահն ասել է՝ էստեղ իրադրությունը փոխվել է, փորձել եմ ճշտել ՊՆ-ից, ասել են՝ չի համապատասխանում իրականությանը, բայց որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրականությանը»,- հավելեց Փաշինյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի