Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 11:55 27-06-2023

«Դիմադրության» շարժման ակտիվ փուլից հետո անցել է 8 ամիս, և որևէ մեկը որևէ բան չի արել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակն այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Իշխան Սաղաթելյանը, խոսելով ակցիայի իրականացման նպատակների մասին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Նպատակը՝ վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման և կանգնած է Ցեղասպանության առջև և միջազգային հանրությունը բավարավում է լոկ հայտարարություններով, բայց Արցախը շարունակվում է մնալ շրջափակման մեջ և կանգնած է Ցեղասպանության վտանգի առջև»։

Այսօր ակցիա է իրականցվում նաև ՌԴ դեսպանատան առջև, Սաղաթելյանն ասաց, որ մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում. «Մենք գտնում ենք, որ, այո, ռուս խաղաղապահներն ունեն մեծ առաքելություն և պետք է քննարկվի նաև ժամկետի երկարացման հնարավորությունը։ Բայց մենք ունենք նաև շատ հստակ պահանջներ, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև Լաչինի միջանցքի անխափան ընթացքը»։

Oragir.News-ը հարցրեց, թե մեկանգամյա նմանատիպ ակցիան, եթե անգամ 24-ժամյա է, արդյունք կարո՞ղ է տալ, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք այն ակնկալիքը չունենք, թե այս ակցիայից անմիջապես հետո մեր բոլոր խնդիրները լուծվելու են, ճանապարհը բացվելու ա, բայց այս ակցիան առնվազն անհրաժեշտություն է։ Շուրջ 7 ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է գտնում, իսկ վերջին 10 օրվա մեջ տոտալ շրջափակման մեջ, մարդիկ կանգնած դն էթնիկ զտման առջև»։

Oragir.News-ը դիտարկմանը՝ ընդդիմության հասցեին այս օրերին քննադատություններ էին հնչում, թե 6 ամսվա ընթացքում ինչ արվեց, որպեսզի չունենանք այն, ինչ ունենք, Սաղաթելյանը պատասխանեց․ «Եթե էս պահին ակցիան տեղի է ունենում միջազգային ներկայացուցչությունների դիմաց, դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք կառավարության գործունեությամբ։ Մեկ անգամ ևս պնդում ենք, որ մենք այս օրին հասել ենք Հայաստանի օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում, իրենք են բերել հասցրել էս վիճակին։ Չի նշանակում, որ բողոքի ակցիա չենք իրականացնի կառավարության դիմաց։ Մեր համար պարզ է, որ քանի կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան իշխանությունը, գնալով մեր վիճակըավելի է ծանրանալու»։

Սաղաթելյանն արձանագրեց միայն մի հանգամանք, որ «Դիմադրության» շարժման ակտիվ փուլից հետո անցել է 8 ամիս և որևէ մեկը որևէ բան չի արել, ավելի զանգվածային, ավելի հուժկու, ավելի վճռական։

Oragir.News-ի ճշտող հարցին, թե հաջորդիվ էլի գործողություններ սպասվո՞ւմ են, Սաղաթելյանն ասաց. «Այո, առաջիկայում մենք պետք է կարողանանք առնվազն մեկ օրակարգով՝ ի պաշտպանություն Արցախի, համայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու, մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով, քննարկում ենք առաջիկայում նման մի բան անելու, բայց մանրամանսերը կասենք։ Փողոցային պայքարի պասիվությունը խնդրում եմ չդիտարկել, թե մենք իրավիճակին հարմարվել ենք, անելիք չունենք, ասելիք չունենք, խնդիր կա ավելի լավ պատրաստվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել