Ներքին Ուղիղ եթեր 4 տարի առաջ - 11:12 28-04-2022

Ապարանից մեկնարկել է «Դիմադրության շարժման» երրորդ ուղղությունը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ Ապարանից՝ Դրոյի հուշահամալիրի հարող տարածքից, մեկնարկել է «Դիմադրության շարժման» երրորդ ուղղությամբ քայլերթը դեպի Երևան։
Խաչատրյանի խոսքերով այսօր ամբողջ հայ ազգը կանգնած է այնպիսի խնդիրների առջև, որոնց առաջ կանգնած չի եղել վերջին 100 տարիների ընթացքում։

«Թուրք ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց ցանկությունները՝ ոչնչացնելու հայ ազգը, իսկ հայ ազգն առանց Հայաստանի Հանրապետության գոյություն ունենալ չի կարող։ ՀՀ իշխանությունները, փոխանակ բռունցքվելու, մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության ու խաղաղության մասին, խոսում են միակողմանի զիջումների մասին։ Մենք խաղաղությանը դեմ չենք, մենք ենք խաղաղության կողմնակիցները, և մենք հայտարարում ենք՝ քանի դեռ Հայաստանը հզոր պետություն չէ, Հայաստանը չի կարող տարածաշրջանում խաղաղ ապրել։ Դրա համար մեր բոլոր քաղաքացիներին, որոնց ուզում են խաբել ու համոզել, թե եթե այս ուժերը գան, պատերազմ կբերեն, ուզում եմ ասել՝ ո՛չ։ Միայն մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, կկարողանանք ապահովել անվտանգություն Արցախում»։

Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժման» առաջին ուղղությումը մեկնարկել էր Իջևանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանի և Ասպրամ Կրպեյանի առաջնորդությմաբ, իսկ երկրորդը՝ Տիգրանաշենից՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի առաջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը