copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:45 26-06-2023

Պուտինը հայտնել է, որ վագներականներին տրված խոստումը կկատարվի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներին տրված խոստումը կկատարվի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է երկրի բնակչությանն ուղղված իր հեռուստաուղերձում։

ՌԴ նախագահը հայտնել է, որ «Վագներ»-ի մարտիկները կարող են շարունակել ծառայել երկրի զինված ուժերի շարքերում, կամ մեկնել Բելառուս։

«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության, կամ ուժային այլ կառույցների հետ, կամ վերադառնալու ձեր ընտանիքի և ընկերների մոտ։ Ով ցանկանում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի։ Կրկնում եմ, որ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա լինելու է ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- նշել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Վագներ խմբավորման մարտիկներին ու հրամանատարներին։ Նա նշել է, որ վերջիններս միակ ճիշտ որոշումն են կայացրել՝ եղբայրասպան արյունահեղություն չեն արել, կանգ են առել վերջին գծում։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան