copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:44 06-07-2021

Իսկ ո՞ւր մնաց թափանցիկության խոստումը․ Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն․ Հրապարակ

««Պողպատյա» մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։

Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և պայմանագրի պատճենը»։

Նշենք, որ սովորաբար մեկ անձից կատարվող գնումները կոռուպցիոն ամենաբարձր ռիսկն են պարունակում։ Մեկ այլ սահմանափակում՝ պետական աշխատակիցների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությունն այլևս չի տեղադրվի կայքում։ govtravel.am կայքում տեղադրվում է պետական աշխատողների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, ինչը, պարզվում է, կառավարության համար ռիսկեր է առաջացնում «ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից»:

«Առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»: Այդ տեղեկությունները կհատկացվեն լրագրողներին, եթե լրացուցիչ հարցում անեն՝ տրամադրման անհրաժեշտությունն ու նպատակները հիմնավորելով: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը որոշեց կառավարության նիստերի որոշ հատված փակ անցկացնել, Նիկոլ Փաշինյանն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ձայնը հասել էր մինչև Եվրոպա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի