Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:57 26-06-2023

Հանկարծամահ եղած 20-ամյա տղան ծնողազուրկ էր, ապրում էր տատիկի հետ

Երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկում։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 20-ամյա տղայի դին։

Քննչական կոմիտեից մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Oragir.News-ին հայտնեց, որ դեպքի առթիվ ունեն քրեական վարույթ։ Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդը հանկարծամահ է եղել, բռնության հետքեր մարմնի վրա չեն եղել, մնացած հանգամանքները պարզվում են։

Oragir.News-ը այսօր փորձեց տեղում ծանոթանալ դեպքի մանրամասներին։

Կառլենը մոտ 15 տարի տատիկի հետ բնակվել է նշված հասցեում, ծնողազուրկ է եղել։ Հարևանները մեզ հետ զրույցում ասացին, որ նա շատ համեստ, դաստիարակված տղա է, երբևէ ինչ-որ վատ բան չեն նկատել։ Երբ հայտնաբերել էին դիակը, նշեցին, որ ականջակալներով է եղել, հարևանուհիներից մեկը մեզ փոխանցեց, որ Կառլենը նման սովորություն է ունեցել՝ ականջակալներով երաժշտություն լսելով քնելու։

Տատիկը հաճախ է իրենց դժգոհել, որ գնում է տուն, Կառլենը ականջակալներով լինելու պատճառով չի լսում դռան զանգի ձայնը, դուռը չի բացում։ Այդ անգամ էլ նորից մտածել է, որ երևի ականջակալներով է, չի լսում դռան ձայնը, հետո զանգել է, բայց զանգերին էլ արձագանքի չի եղել։

Հարևանները պատմեցին նաև, որ Կառլենը մի անգամ բանակից տարկետում էր ստացել, բայց արդեն պետք է զորակոչվեր բանակ, բայց ցանկություն չուներ ծառայելու։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը