Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:45 26-06-2023

Բաքուն սպառնում է զինաթափել Արցախի պաշտպանության բանակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել է, որ ցանկության դեպքում իրենք կարող են զինաթափել Արցախի պաշտպանության բանակը։ Այս մասին Հասանովն ասել է ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հասանովն ընդգծել է, որ Արցախի տարածքում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» (նկատի ունի Արցախի ՊԲ-ն) Ադրբեջանի համար վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար: Նրա խոսքով՝ Բաքուն բարձր չի գնահատում Արցախի պաշտպանության բանակի հնարավորությունները, քանի տեղյակ է նրանց թվաքանակից, սպառազինությունից և այլն։

«Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված խմբավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտու տարածքում: Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական վիճակը, գիտենք՝ ինչի են նրանք ունակ: Հավատացնում եմ, ինչպես որ նշել է պարոն նախագահը, նրանք որևէ հնարավորություն չունեն որևէ գործողության, որոնք կարող են իրականացնել ադրբեջանական բանակի դեմ»,- նշել է նա։

Հասանովի համոզմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի ուժերն ի վիճակի են միայն «մանր սադրանքներ» իրականացնել, որոնք նրանց համար «վատ ավարտ կունենան»։

​​​​​​​«Սակայն եթե նրանք դիմեն սադրանքների, մտածեն իրականացնել որոշակի ոչ իրավական գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա այդ անօրինական զինված խմբավորումների հախից կարող է գալ ադրբեջանական բանակի մեկ կորպուս, այն էլ ոչ ամբողջական: Միջոցների և ուժերի հարաբերակցությունը մենք գիտենք, և գիտենք, որ հարաբերակցությունը նրանց օգտին չէ: Այնպես որ, ստորաբաժանումներից մեկն ի վիճակի է զինաթափել այդ անօրինական զինված խմբավորումները»,- հոխորտալով եզրափակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ