copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:15 14-11-2023

Բաքուն պնդում է՝ Բորելի մեղադրանքները «սպառնում են իր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե, իբր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքները «սպառնում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«2023 թվականի նոյեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Բրյուսելում Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր խեղաթյուրում են իրողությունները։

Հայաստանին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան գործելու խրախուսման հարցում որևէ քայլ չձեռնարկած ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բորելը նշել էր, որ ԵՄ-ն պետք է զգոն լինի Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Նա նաև ասել էր, որ Ադրբեջանին ուղղված ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա հարաբերությունների որակի համար։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող