Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:33 26-06-2023

14 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին Բնապահպանության նախարարի գույքերի վրա արգելանք է դրվել

ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության:

Մասնավորապես՝ քրեական վարույթով մեղադրյալներ Արամ Հարությունյանը, վերջինիս մտերիմ Գագիկ Կարապետյանը և Սուրեն Ավագյանը խուսափել են քննությունից, և առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալների բացակայությամբ վարույթն (հեռակա վարույթ) իրականացնելու հիմքն ու պայմանները, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Հեռակա վարույթի շրջանակներում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցանքների կատարման համար, որ նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Մասնավորապես՝ արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող՝ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը, Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը, Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը:

Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա՝ 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցները: Հարկ է նշել, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:

Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Ալեքսան Պետրոսյանը (հղումը՝ https://anticorruption.am/hy/news/view/108):

Ի դեպ, քրեական վարույթից Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի և Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին