Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:50 11-05-2023

11.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ պաշտոնյան ու վերջինիս կաշառք տված անձը

Զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար 11.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ պաշտոնյան ու վերջինիս կաշառք տված անձը։ Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի աշխատակից Ա. Թ.-ն զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է 11.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ զորակոչիկի հայրն իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար իր ծանոթ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ:

2023 թվականի մարտի 30-ին զորակոչիկի հայրը Ռ. Ա.-ի օժանդակությամբ ՊՆ պաշտոնյային է տվել նախապես պայմանավորված կաշառքի գումարի մի մասը՝ 1000 ԱՄՆ դոլարը, իսկ կաշառքի գումարից ևս 6.000 ԱՄՆ դոլարը նրան է փոխանցել 2023 թվականի ապրիլի 7-ին: Դրանից հետո Ռ. Ա.-ն, ստանալով ՊՆ պաշտոնատար անձի՝ Ա. Թ.ի համաձայնությունը, ընդունել է զորակոչիկի հորից ևս 4.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու խոստումը:

2023 թվականի մայիսի 11-ին Ա. Թ.-ն և վերջինիս կաշառք տված անձը ձերբակալվել են:

Նույն օրը Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Թ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել