copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 23-06-2023

Մակրոնը չի պատրաստվում անձամբ զանգահարել Պուտինին, սակայն եթե վերջինս զանգահարի իրեն՝ կպատասխանի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում անձամբ զանգահարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին, քանի որ դրա համար պատճառներ չունի։ Այս մասին Մակրոնն ասել է ֆրանսիական Franceinfo հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մակրոնը նաև հայտնել է, որ կպատասխանի Պուտինի հեռախոսազանգին, եթե վերջինս զանգահարի իրեն։ «Իհարկե, ես կվերցնեմ հեռախոսը»,- ասել է նա։

Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ ներկայումս Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարող է վերսկսվել միայն ռուս-ուկրաինական զինված հակամարտության ավարտից հետո։ Նա նշել է նաև, որ Ֆրանսիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Եթե նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ տերություն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բանակցությունների ընթացքում Մակրոնը կոչ էր արել Պուտինին դադարեցնել մարտերն Ուկրաինայում։ Հոկտեմբերին ռուսական կողմը հայտնել էր, որ նախագահների շփումները կրճատվել են, քանի որ Ֆրանսիան չի լսել ռուսական դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում