copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 22-06-2023

Ուկրաինայի դաշնակիցները մտադիր են կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոբիլիզացիոն ռեսուրսն անսպառ չէ, սակայն երկրի արևմտյան դաշնակիցները, ըստ երևույթին, մտադիր են «կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին»։ Ինչպես փոխանցում է ռուսական Կոմերսանտ պարբերականը, այս մասին Պուտինն ասել է Անվտանգության խորհրդի անդամների հետ կայացած խորհրդակցության ժամանակ։

Պուտինն ընդգծել է, որ տեխնիկան և սպառազինությունը կարելի է լրացուցիչ կերպով մատակարարել, բայցոիբիլիզացիոն ռեզերվն անսպառ չէ։ «Ըստ երևույթին, Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի տվյալները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կորուստների հետ։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի և աշտպանության նախարարության տվյալներով ուկրաինական բանակի կորուստները գերազանցում են 13 հազարը։

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ ռուս հրամանատարները պետք է հաշվի առնեն, որ Ուկրաինայի ԶՈւ ռեզերվներն սպառված չեն և ռազմավարական մի շարք ռեզերվներ դեռ չեն գործադրվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը անձնակազմի եւ տեխնիկայի լուրջ կորուստներ է կրում հակահարձակման ընթացքում, ինչի հետևանքով առաջագծում որակի անդորր է տիրում։



Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում