Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 22-06-2023

Հայերենի թեստերից դժգոհում են․ որոնք են պատճառները

Այս տարի՝ հուլիսի 20-ին, հանրապետության 34 քննական կենտրոններում 4349 դիմորդ քննություն է հանձնել հայոց լեզվից և գրականությունից։ Քննությունից հետո համացանցում բուռն քննարկում սկսվեց քննական թեստերի բովանդակության վերաբերյալ։ Շատ դիմորդներ և նրանց ծնողները դժգոհում էին, որ թեստերը միտումնավոր բարդ են կազմվում, որ դիմորդները չկարողանան բարձր գնահատական ստանալ, նախընտրեն օտար լեզուներից քննություն հանձնել։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մեր դիմորդների թվում ամենամեծ թիվը կազմում են հայերեն քննություն հանձնողները։

«Մի շարք ֆակուլտետներում՝ իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և այլն, հայերենը շատ կարևոր է համարվում, այնտեղ մրցակցությունը բավականին մեծ է։ Հայոց լեզվի հետ կապված միշտ էլ մեծ աղմուկ է եղել»։

Խոսելով այն մասին, որ դիմորդները ավելի շատ նախընտրում են քննություն հանձնել օտար լեզուներից, քան հայերենից, Խաչատրյանը նկատեց. «Քանի որ հայոց լեզուն մայրենի լեզու է, հայոց լեզվի թեստը ավելի բարդ է, իսկ անգլերենը կամ մյուս լեզուները, քանի որ օտար են, ավելի պարզ է, ես համաձայն եմ նաև նրա հետ, որ սա որոշակի անհամաչափություն է ստեղծում դիմորդների համար»։

Անդրադառնալով հայոց լեզվի թեստերի բովանդակությանը՝ փորձագետը ասաց, որ դժգոհություն միշտ կա։

«Ես չեմ հիշում մի տարի, որ դրանցից չբողոքեն, միշտ այդ խնդիրը կա, գուցե լավագույն ձևը չի գիտելիքների ստուգման, բայց տարիներ շարունակ դա է եղել։ Գուցե ավելի տեղին կլինի այլ ձևով գիտելիք ստուգել, ոչ թե ինչ-որ հազվադեպ օգտագործվող բառերի վրա դիմորդին բռնացնելու, այլ ավելի օգտակար և կարևոր բաներ ստուգենք»,- ասաց Խաչատրյանը և ավելացրեց, որ գործում է տարիներ շարունակ եղող շտեմարանային մոտեցումը․ շտեմարանները հրապարակվում են, դիմորդները դրանք անգիր են անում, հետո գալիս քննության։

Կրթության փորձագետը նշեց նաև, որ ոչ բոլորն են դժգոհում քննության բարդությունից. «Լավ սովորող, պարապած դիմորդները լավ էլ ստանում են 18, 19, 20։ Երեխաներ կան, որ դպրոցում լավ սովորել են, լավ բազա ունեն, պարապում են և արդյունքում իրենց համար հեշտ է, բայց կան ծուղակային հարցեր, բայց դրանք էլ պետք է լինեն, որ բոլորը բարձր չստանան»։

Փորձագետ Խաչատրյանին այդքան էլ դուր չի գալիս թեստեր միջոցոց դիմորդի գիտելիքների ստուգման մեթոդը. «Դա լավ մեթոդ չի, տանում է անգիր անելուն, բայց այդ մեթոդն է ընտրվում, քանի որ ավելի քիչ վեճերի տեղիք է տալիս, քանի որ նախօրոք հրապարակվում են բոլոր հարցերը, իսկ նախկին մեթոդը, որը հարցաշար էր, ծրագիր էր, և ընտրվում էր հարցատոմս, որին ծանոթ չէին, շատ ավելի վիճարկելի էր։ Սա ավել թափանցիկ է․ նախարարությունը նախօրոք հրապարակում է շտեմարանը, և այդ շտեմարանից հարցերը ընտրվում են, բողոքելու տեղ չի լինում»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը