copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:11 10-02-2023

Իշխանությունն ունենք, գրագիտություն էլ պետք չէ. հայերենի համար նախկինում «կուրծք ծեծող» պաշտոնյաները հիմա լուռ են

Globbing հայասատանյան կազմակերպությունն իր հաճախորդներին նամակները ռուսերենով է ուղարկում։ Իհարկե, սա «Պետական լեզվի մասին օրենքի» կոպտագույն խախտում է։



Թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժման անդամ Արմեն Հովհաննիայանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․ «Ուրեմն կա տեսչություն, հիմա չգիտեմ էլ ո՞ր մարմիններն են իրար միացրել, ինչ-որ փոփոխություններ են արել, դրանք իրավունք ունեն տեսչական ստուգում իրականացնել, տեղում ստուգել, ու տեղում կազմել ակտ, որը կարող է վերջանալ տուգանքով, ավելին այս պահին ասել անհնար է, ու դրա շուրջ խորհուրդ կտամ հանրային հնչեղություն տալ, որովհետև որպես առևտրային կազմակերպություն՝ իր վրա մեծ պատասխանատվություն կա, ու սա անընդունելի է, քանի որ ՀՀ տարածքում գործող մրցունակություն ունեցող կազմակերպություն է, ու պարտավոր է օրենքի շրջանակներում գործել՝ կանոնադրության մեջ էլ է գրված, իսկ օրենքը պահանջում՝ պետական լեզվով լինի ողջ պաշտոնական գրագրությունը երկրի ներսում։ Դա կոպտագույն խախտում է։ Կարելի է կապվել Լեզվի կոմիտեի հետ ու պահանջել, թե որ մարմնին կարելի է դիմել, որ պահանջեն ստուգում»։



Հարցին՝ թե այժմ գործո՞ւմ է իրենց շարժումը, պատասխանեց. «Այն ազատ շարժում է, չունի որևէ անդամություն, չունի կնիք, դրանց անդամներն ուղղակի քաղաքացիներ են, որոնց մի մասը պետական պաշտոններ ունեցող անձիք են, մի մասը՝ ոչ, բայց խնդիրն այն է, որ կարող է այն մասնակցել հանրային ֆոն ստեղծելուն, բայց որևէ իրավական լծակներ չունի, որովհետև իրավաբանական անձ չի, գրանցում էլ չունի։ Հիմա այլ անդամներ կան, բայց դրանք մանր են, այսպես ասած, ցանկացած մարդ կարող է լինել։ Նախաձեռնության ակտիվ անդամներից էին ԿԳՄՍ նակին նախարար Արայիկ Հարությունյանը, Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ՔՊ-ական նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը, ովքեր ժամանակին ակտիվ մասնակցել են շարժմանը»։



Հարցին թե հիմա ինչու որևէ բան հենց այդ նույն իշխանական անդամները որևէ բան չեն ձեռնարոկւմ, արդյոք իրենց հետաքրքրիր չէ լեզվի ճակատագիրը, թե՞ դա ընդամենը իշխանության գալու մեթոդ է, պատասխանեց. «Ես հիմա չգիտեմ, թե որ առումով են ինչ-որ բան անում, մի քիչ դժվար է պատասխանել, բայց այս առումով նույնպես ոչ մի բան չեն անում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից