copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 15-06-2023

«Խաղողը» խա՞կ էր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։ Իր խոսքում Բաբայանը ներկայացրել էր ընդհանուր իրավիճակի վերաբերյալ սեփական մոտեցումները, քննադատական խոսք հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին, ընդգծել, որ «իշխանությունների մոտ պատասխանատվության պակաս կա, ծրագիր չունեն»։

Հարցազրույցի հիմնական մեսիջը, սակայն, այն էր, որ Բաբայանը հայտարարեց՝ այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի: «Ես այլևս պատրաստ չեմ որևէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»,ասել էր նա։ Այստեղ «բանալի բառը» այլևս-ն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում իշխանության հասնելու լուրջ մտադրություններ ունեցող, բայց իր պլաններում հաջողության չհասած Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը և իր թիմակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել, թե «պաուզա» է վերցնում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ հանրային նման մինիմալ աջակցության պայմաններում Բաբայանը քաջ գիտակցում է, որ որևէ բան պարտադրելու լծակ ու հնարավորություն ուղղակի չունի։ Դրանից էլ բխում է նրա վերոնշյալ հայտարարությունը, որը հիշեցնում է հայտնի առակից բխող ժողովրդական դարձած արտահայտությունը «խակ խաղողի» մասին»:

.Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»