copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 14-06-2023

Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս. Բորել

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այս մասին Բորելն ասել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա նկատել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դժվարացել է նշել, թե ինչպիսին կլինի դրա վերջնարդյունքը։

Բորելը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը։

«Եթե չեմ շփոթում, մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի