copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:12 12-06-2023

Թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են

Այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է պատմությանն ու արդի իրականությանն անհայտ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ սրա քարոզչամեքենան՝ թմբկահարում հայերիս իբրե թե «եկվոր» լինելու վերաբերյալ, այն լեզուն, որով հնչեցվում են այդ զառանցանքներն, ապացուցում է բոլորովին հակառակը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ադրբեջաներենի բարբառների մի զգալի բույլում հատկապես տան կառուցման համար խիստ անհրաժեշտ «հիմք» հասկացության համար բառը փոխառություն է հայերենից՝ him «հիմք», հմմտ.՝ հայերենի տարբեր բարբառներում, այդ թվում՝ Երևանում «հիմ» ձևը։

Ընդ որում, այն տարածված է ոչ միայն բռնազավթված հայկական տարածքներում խոսվող ադրբեջանական բարբառներում ու խոսվածքներում՝ Հին Ջուղա, Որտվատ (Օրդուբադ), Շարուր, Նախիջևան, Քարվաճառ, Գետաբակ, այլ նաև Դմանիսում և Քվեմո Քարթլիում, ինչպես նաև Լեռնային Շիրվանի կենտրոն Շամախիում։

Ուստի թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են, և այդ մասին փաստում է հենց ինքը՝ «հիմք» բառը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել