Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:46 27-07-2022

Հիմնարար իրավունքի խախտմամբ ձևավորված դատական պրոցեսը հիմքից նեխած էր․ Վարազդատ Հարությունյան

Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հավաքվել էին նրա գաղափարակիցները, հարազատները և պայքարի ընկերները։

«Մեզ օգնում էր Աստված, գործի գլխին Աստված էր կանգնած, իսկ Չալաբյանին քաղաքական հետապնդման ենթարկողների գլխին ուրիշ մարդիկ են կանգնած»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե երեկ դատարանի նիստերի դահլիճից պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը ցուցադրաբար հեռացան, իսկ այսօր դատավորը խոսում էր հանրային պաշտպան ներգրավելու մասին այն դեպքում, երբ իրենք իրականացնում են պաշտպանությունը, Վարզադատ Հարությունյանը նշեց․

«Չեն կարող այնպես անել, որ մենք չպաշտպանենք։ Խնդիրը նրանում էր, որ դատավորին թվացել էր, թե մենք այսօրվա նիստին չենք գալու, և երևի թե պրեվենտիվ միջոցներ էր ձեռնարկել, նախօրոք արդեն որոշում էր կայացրել և գրություն էր ուղարկել հանրային պաշտպանի գրասենյակին, բայց մենք անհարգելի բացակայելու կամ նիստը խափանելու որևէ մտադրություն չունենք։ Երեկ դուք լուսաբանում էիք, դուք տեսաք մեր մի քանի փորձերը՝ դատարանին հասկացնելու, որ հիմնարար իրավունքի խախտմամբ ձևավորված դատական պրոցեսը հիմքից նեխած է։ Դատարանը մեզ առաջարկում էր պաշտպանությունը շարունակել՝ առանց պաշտպանության համար օրենքով սահմանված երաշխիքների իրագործման, այդ թվում՝ գործի նյութերի ծանոթացման, ինչը մեզ համար անընդունելի է։ Եթե դատավորին թվում էր, թե մենք այնտեղ սիմվոլիկ նշանակութոյուն ունենք որպես փաստաբաններ, հուսով եմ՝ այլևս այդպես չեն մտածում»։

Իսկ Արթուր Հարությունյանը նկատեց, որ բոլոր այն ապօրինությունները, որոնց մասին այս օրերին բարձրաձայնվել է, պարզապես ապօրինությունների մի հսկայական շղթայի մի հատվածն են միայն, որոնց դեռ կանդրադառնան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը