copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 10-06-2023

Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը անցել են հակահարձակման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը անցել են հակահարձակման։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Հաղորդվում է, որ Զելենսկին հրաժարվել է մանրամասնել, թե, որ ուղղություններով և ինչ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված։


«Ուկրաինայում տեղի են ունենում հակահարձակողական և պաշտպանական գործողություններ: Թե դրանք որ փուլում են գտնվում, մանրամասն չեմ ասի: Կարծում եմ, որ մենք անպայման կզգանք այս ամենը: Պետք է վստահել մեր զինվորականներին, և ես վստահում եմ նրանց։ Ես ամեն օր շփվում եմ տարբեր ուղղությունների մեր հրամանատարների հետ»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել չհավատալ ռուսական տելեգրամ ալիքներին և «հատկապես Պուտինին»:

Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական զորքերի հակահարձակման փաստը հաստատել էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։