copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:43 09-06-2023

Արարատի մարզում բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը, կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 12։30-ի սահմաններում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Մասիս - Ռանչպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Մասիս Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարն ու 30-ամյա Լևոն Ե․-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Լևոն Ե․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Շողակաթ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ «ԶԻԼ»-ի հետևի անիվները պոկվել են ավտոմեքենայից։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ