copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:08 23-07-2024

Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17 կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են 40-ամյա Արման Գյուլամիրյանի «ԶԻԼ» մակնիշի և 60-ամյա Վարդան Հարությունյանի վարած «Howo» մակնիշի բեռնատարները:

Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, վնասել այն և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գյուլամիրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«ԶԻԼ»-ը բարձված է եղել ավազով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ