copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 08-06-2023

Նախարարները «դասից փախել էին»․ կառավարության 10 րոպեանոց նիստը՝ կիսադատարկ դահլիճում

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության հերթական նիստն է գումարվել, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում։

Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ընդամենը 3 հարց զեկուցվեց, տևեց մոտ 13 րոպե։

Թեև նիստի սկիզբն ու ավարտը մեկ անելու փաստն այլևս չի զարմացնում ոչ ոքի, հարկ է ընդգծել, որ այսօր կառավարության նիստը կիսադատարկ էր, բացակա նախարարների փոխարեն ներկա էին փոխնախարարները։ Իսկ նախարարները ամենայն հավանականությամբ որոշել էին «դասից փախնել» «ուսուցչի» բացակայության պատճառով։

Բացաա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի