copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:54 14-07-2022

Ֆրանսիայի դեսպանը՝ Ուկրաինայի ու Արցախի հայերի անվտանգ ապրելու իրավունքի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ոչ միայն խոսեց Ֆրանսիայի որդեգրած հանձնառություններից ու Եվրամիության դերակատարությունից, այլեւ անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին:

Նա ասաց, որ ժողովրդավարությունը վտանգված է, իսկ Եվրոպան ապակայունացված՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով:

Խոսելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությունից՝ Անն Լույոն ասաց, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, ինչի համար Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Դեսպանի ձեւակերպմամբ՝ Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը նրա բառերով «կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը»:

Անն Լույոն ընդգծեց, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը լիովին հավատարիմ եմ Մինսկի խնբի համանախագահի իրենց դերին եւ սատարում են այդ ուղղությամբ ԵՄ-ի կողմից գործադրվող ջանքերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ