Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:20 07-06-2023

Ուկրաինայում ՌԴ պատերազմի հետևանքով մթնոլորտ է արտանետվել 120 մլն տոննա CO2

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը միայն առաջին տարում հանգեցրել է էկոլոգիապես վնասակար արտանետումների այնպիսի ծավալի, ինչպիսին Բելգիային հավասարաչափ երկիրն է, տեղեկացրել է կլիմայի գծով նիդեռլանդացի փորձագետ Լենարդ դե Կլերկը Բոննում անցկացվող ՄԱԿ համաժողովի համար պատրաստած զեկույցում։

Գիտնականի հաշվարկներով՝ վնասակար արտանետումների ծավալը միայն պատերազմի առաջին տարում կազմել է մոտ 120 մլն տոննա CO2։

«Դա, առաջին հերթին, իհարկե, մարդկային ողբերգություն է։ Բայց տեղի է ունենում նաեւ բնապահպանական մեծ աղետ»,- ասել է դե Կլերկը dpa գործակալության հարցազրույցում։

Ամենից շատ դիտված