Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 06-06-2023

Ռուսաստանը պարտվում է, և այս միտումն արդեն ակնհայտ է ողջ աշխարհում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, և այս միտումն արդեն ակնհայտ է ամբողջ աշխարհում։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է երեկ երեկոյան՝ երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում։

Զելենսկու համոզմամբ՝ Մոսկվայում շարունակում են հերքել այս իրականությունը։

«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ իր երկիրը նոր քայլեր է նախապատրաստում՝ ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։

Ամենից շատ դիտված