Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 06-06-2023

Մոսկվան պնդում է՝  Կախովկայի ՀԷԿ-ի նկատմամբ հարձակումը կապված է ուկրաինական ԶՈՒ-ի անհաջողությունների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում ուկրաինական կողմի իրականացրած դիվերսիան պայմանավորված է հարձակման ընթացքում ուկրաինական զորքերի հաջողությունների բացակայության հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Պեսկովի համոզմամբ՝ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանում հասնել իրենց նպատակներին։ «Այս ամենից դատելով՝ կարելի է ասել, որ այս դիվերսիան կապված է երկու օր առաջ սկսված լայնածավալ հարձակողական գործողությունների հետ։ Այժմ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանում հասնել իրենց նպատակներին»,- ասել է նա։

Երեկ երեկոյան գնդակոծության արդյունքում ավերվել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վերին հատվածը, բուն ջրամբարի ամբարտակը չի քանդվել։ Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ներկայումս ընթանում է ջրի չկարգավորված արտահոսք։

Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը հարձակման համար պատասխանատու է համարում Կիեւին։

Ամենից շատ դիտված