Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:46 06-06-2023

Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել․ Միշելը՝ Կախովսկայա ՀԷԿ-ի փլուզման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր էջում գրել է, որ ցնցված է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի դեմ աննախադեպ գրոհից։

«Ցնցված եմ Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից»,- գրել է նա։

Միշելը նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացումը որակվում է որպես ռազմական հանցագործություն և ավելացրել է, որ Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել։

Նա նաև տեղեկացրել է, որ ՀԷԿ-ի փլուզման հարցը կբարձրացվի Եվրոպական խորհրդի նիստում հունիսին։ Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն կառաջարկի լրացուցիչ օգնություն Ուկրաինայի հեղեղված շրջաններին։

Հիշեցնենք, որ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցված ամբարտակից ջուրը դուրս հեղեղվում։

Ամենից շատ դիտված