Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 11:01 05-06-2023

Արգելոց-թանգարանները այցելությունների թվի 22 տոկոս աճ են գրանցել

2023 թվականի մայիսի 1-31-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային և ոչ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ է այցելել ընդհանուր 85 076 տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ:

2022 թվականի նույն ժամանակահատվածում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ է այցելել 67 163 զբոսաշրջիկ:

Այսպիսով, 2023-ի մայիսին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները այցելությունների թվի 22 տոկոս աճ են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: