copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:43 10-02-2023

Բարձր ռիսկով ցածր տոկոս, թե՞ ցածր ռիսկով բարձր տոկոս, ձեր նախագծով քաղաքացին մնալու է այս ընտրության առաջ․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին

Ազգային ժողովը քննարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խոսեց նախագծի հնարավոր ռիսկերի մասին։

«Ձեր առաջարկով ներքին արժութային սահմանափակում է տրվում, որը նվազեցնելու է ազգային արժույթի լիկվիդայնությունը։ Բացի այդ, արժութային ռիսկը չի վերանում, դուք այդ ռիսկը տեղափոխում եք բանկեր, հետևաբար` այն նվազում է, բայց տոկոսադրույքը կբարձրանա։ Սրանք ռիսկ-տոկոսադրույք փոխահարաբերությունների մեջ են»,- ասաց պատգամավորը։

Ավետիսյանը նշեց, որ երրորդ ռիսկը վերաբերում է քաղաքացիներին։

«Ըստ էութան քաղաքացին զրկվում է ընտրության իրավունքից, այսինքն բարձր ռիսկով ցածր տոկոս, թե ցածր ռիսկով բարձր տոկոս»,- նշեց նա։

Արձագանքելով՝ նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը նշեց, որ Ավետիսյանի նշած ռիսկերը չկան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում