Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:35 03-06-2023

Գեղարվեստի ակադեմիայում էլ ռեկտոր չկա, բայց աշխատավարձ ստանում են

Գեղարվեստի ակադեմիան ևս արդեն տևական ժամանակ է՝ ռեկտոր չունի։ Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:

2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ: Թեեւ Իսաբեկյանը տարիների փորձ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետեւաբար ռեկտոր ընտրվել չէր կարող: Ստացվել էր այնպես, որ ԿԳՄՍՆ բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությամբ կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում Մկրտիչ Այվազյանն ասաց, որ այս պահին ինքն է կատարում ակադեմիայի ռեկտորի պարտականությունները, նշանակվել է ժ/պ։

Հետաքրքրվեցինք Այվազյանից, թե երբ են լինելու ռեկտորի հաջորդ ընտրությունները, օր սահմանվել է արդյոք, պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, ընտրությունը բուհը չի նախատեսում, հոգաբարձուների խորհրդի լիազորություններն են դրանք։ Ես սպասում եմ մրցույթին, որ ռեկտոր ընտրվի»։

Հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է ընտրությանը, պատասխանեց. «Չեմ կարող ասել, երբ որ կհայտարարվի, որոշում կկայացնեմ։ Իսաբեկյանը չեմ կարծում, որ կմասնակցի, այս պահին ինքը կատարում է ամբիոնի վարիչի աշխատանքը»,- ասաց Այվազյանը։

Հետաքրքրվեցինք նաև, թե նման իրավիճակի ստեղծման պայմաններում բուհում իրավիճակը ինչպիսին է, կրթության իրականացումը չի տուժում արդյոք, արձագանքեց. «Մեզ մոտ անկայուն վիճակ գոյություն չունի, ամեն բան նորմալ, իր հունով գնում է, դասերը ընթանում են, ուսումնական պրոցեսը գնում է, ոչ մի խնդիր չունենք»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 15-ից Հայ-ռուսական համալսարանը ռեկտոր չունի, ինչի արդյունքում խաթարվել է համալսարանի բնականոն աշխատանքը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան