Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 21:51 27-05-2023

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, նրանք նկարում են գենով

Գյումրին մարդիկ առաջին հերթին ասոցացնում են մշակույթի հետ։

Գյումրիում ամեն ինչ նրբանկատորեն փոխկապակցված են իրար հետ։ Գյումրիում թե՛ արհեստը, թե՛ արվեստը փոխանցվում են գեներով։ Հայկական կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ մեկնարկել է նախագիծ «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» խորագրով:



Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքի 8 ստեղծագործողների, որոնք աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Գյումրեցի այդ տաղանդավոր գերդաստաններն են՝ Միրզոյանները, Ղուկասյանները, Մանուկյաններն ու Ավետիսյանները:

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը նախագծի նպատակն է բացահայտել Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը, ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները, հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի:

Այսօր Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում «Գյումրեցի նկարիչներ․ սերունդների երկխոսություն» նախագծի շրջանակում բացվել է հայր և որդի Համբարձում և Վահագն Ղուկասյանների ցուցահանդեսը։



Գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանի վաղ շրջանի գործերը լուսավոր են ու կենսահաստատ: «Վարդևոր», «Ձոն գինուն», «Կոխից հետո» բազմաֆիգուր կոմպոզիցիաներում նկարիչը օրհներգում է կյանքը, մարդկանց, սիրելի քաղաքը:

Նրա Լենինականը ողողված է ուրախությամբ ու խինդով… 1988թ. երկրաշարժը դաժան փորձություն էր նկարչի համար: Նա բավական ժամանակ չի կարողացել ստեղծագործել: Երկար դադարից հետո գեղանկարիչը ձեռքը վերցրեց վրձինները` նոր սիրով ու կարոտով պատկերելու աղետյալ քաղաքը: Սակայն նա երբեք չնկարեց Գյումրու ավերակները, հուսալքված ու հոգնած մարդկանց:

Ղուկասյանի կտավներում ընտրված են քաղաքի խորհրդանշանները` Ամենափրկիչ եկեղեցին, Աբովյան ճեմափողոցը, այգուց բացվող տեսարանը, դրանք դնում որոշակի գունային հարաբերությունների մեջ: Երիտասարդ նկարիչ Վահագն Ղուկասյանն ասում է՝ արվեստը փրկություն է ցանկացած իրավիճակում։



Չնայած բարդ իրավիճակին, արվեստագետը պիտի անհոգնել աշխատի և ստեղծագործի։ Վահագն Ղուկասյանի արվեստում յուրօրինակ ձևով զուգորդվել են ժամանակակիցն ու ավանդականը։ Այդ յուրօրինակ սիմբիոզը կարելի է տեսնել է «Ձայների ստվերները» շարքում, որտեղ երիտասարդ նկարիչը խոսում է անցյալի ստվերների, անցյալի ձայների մասին, մշակութային ժառանգության պահպանման, զարգացման անհրաժեշտության մասին՝ օգտագործելով մշակութային ու գունային խորհրդանշաններ։



Իրապաշտական ու վերացական ոճերի համադրությամբ ստեղծված շարքը ծնում է բազմաթիվ ասոցիացիաներ ու մտապատկերներ․ սկսվում է երևակայության խաղը, որը դիտողին հրավիրում է ականատես ու մասնակից դառնալու խորհրդավոր միստերիայի։

Նկարչի որդի լինելը մեծ պատասխանատվություն է, պարտավորեցնող իրողություն։ «Ես ուրախ եմ, որ իմ արվեստը նման չէ հայրիկիս ստեղծագործությանը»,- ասում էր Վահագնը ստեղծագործության վաղ շրջանում․․․ Տարիներ անց նա ստեղծելու է «Երկակի ստվերներ» շարքը՝ «երկխոսելով» հոր՝ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործությունների հետ։ Շարքը օգնեց նկարչին ավելի լավ ըմռնելու ու գնահատելու թե՛ հոր, թե՛ սեփական խորքային էությունը։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել

Ձեզ գուցե հետաքրքրի