Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:22 26-05-2023

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, Բաքվում ի՞նչ 5 մլրդ դոլարի զինտեխնիկա էր ցուցադրվում. Տիգրան Աբրահամյան

«Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սպառազինություն, զենք զինամթերք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը, թե նախկինները զենք չեն գնել:

Նա նաև հարցրեց, թե ի՞նչ խոցումների և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել:

«Եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունը և տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, այսօր այսպիսի բալանսի պայմաններում կկարողանայինք ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ երբ Սոթքի և 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություննենրի ժամանակ ՀՀ զինված ուժերը խնդիր են լուծել, ապա այն արվել է այդ թվականների հրետանային միջոցներով:

«Հայաստանն չունի այլընտանք, այն, ինչը ձեռք է բերվում, կա՛մ զիջում է, կա՛մ անալոգն է 70-80-ականների զենքի և զինամթերքի»,-նկատեց Աբրահամյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ Սերժ Սրագսյանի ժամանակ ՀՀ բանակն ունեցել է 2000-ականների զինատեսակներ:

«Այդ հարցի շրջանառումը ունի մեկ նպատակ, ցույց տալու համար, որ մենք պարտվել ենք, քանի որ ոչինչ չունեինք, զուտ միայն այն պատճառով, որ ժամանակին գնումներ չի եղել և մենք ծանր ժառանգություն ենք ստացել»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով գործող իշխանությունները բարոյական իմաստով էլ իրավունք չունեն խոսել սպառազինության ձեռքբերման մասին. «Որովհետև իրենց ձեռք բերած սպառազինությունը, որն արտահայտվում է ՍՈւ-30-ների միջոցով, Հորդանանից ձեռք բերված «Օսա» և մի շարք այլ համակարգեր նույնիսկ կիրառման ենթակա չեն եղել, քանի որ զինամթերք չեն ունեցել: «Օսա»-ների դեպքում մի մասը նախատեսված արդիականացում էլ չէր անցել»:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում օգտագործվել է 2016 թվականից հետո պլանավորած և հետագայում ներմուծված սպառազինությունը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել