copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:30 19-09-2024

Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրվարույթով

Գլխավոր դատախազությունը պարզապաբում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը»։

Դատախազությունից հայտնում են. «Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ:

Հետևապես, պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը...», սխալ է»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա