copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:04 26-05-2023

ՀՀ ՄԻՊ-ը Գյումրիում մասնակցել է վերջին զանգի միջոցառմանը

Այսօր Հանրապետության միջնակարգ և ավագ դպրոցներում, վարժարաններում հնչել է վերջին զանգը, հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար։ Շիրակի մարզում այս տարի շրջանավարտերի թիվը 1710 է։
Նրանցից 57-ը ոսկե մեդալի հավակնորդ է։ Մարզի 7 գյուղական դպրոցներ ունեն 1, ևս 8 դպրոցներ՝ 2 շրջանավարտ։

Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցում վերջին զանգի միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նրանք շնորհավորել են շրջանավարտներին, ճիշտ մասնագիտական կողմնորոշման մասին խորհուրդներ տվել։

ՄԻՊ-ի հաջորդ կանգառը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում էր, որտեղ ևս մասնակցել է վերջին զանգի միջոցառմանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ