Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 22-11-2023

Ումի՞ց եք վախենում, որ ասեք՝ ԼՂՀ. Խաչատրյանը՝ իշխանականներին

ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նաև հատկացումներ են նախատեսված Արցախի Հանրապետութունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով խմբակցությունը դրական է գնահատել այն, սակայն մի քանի դիտարկումներ կան։

«ՀՀ-ն պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական, թե՛ անվտանգային առումով ապահովելու Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում, մինչև մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ իրենց տուն՝ Արցախի Հանրապետություն՝ մինչև Արցախի քաղաքական կարգավիճակի ճշգրտումը: Ներկայացված նախագիծը ճիշտ քայլ է. սակայն չենք կարող անտեսել, որ նախագծում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, Լեռնային Ղարաբաղ ի՞նչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ՝ Արցախի Հանրապետություն, քաղաքական իշխանությունները վախենում են օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը, բանը հասել է նրան, որ կառավարության անդամն ասում է Արցախ, հետո՝ ներողություն խնդրում, ումի՞ց ներողություն Արցախ բառն օգտագործելու համար, թուրքի՞ց… ինչքան զիջումների եք գնում, չեք տեսնո՞ւմ թուրքն ավելի է մոտենում մեր դռներին».- ասաց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան