copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:38 22-05-2023

Թող ներկայացնի իր տղայի հերոսությունը, որ ես կարողանամ ասել՝ Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, թե դասալիքի. զոհվածի հայր

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է:

Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի երկու օրերի ընթացքում տարբեր հասարակական գործիչներ են այցելել իրենց աջակցություն հայտնել։

«Մեզ այցելել են տարբեր պատգամավորներ, բայց ոչ ՔՊ-ական, ամեն օր այն երեք աղջիկները մեզ հետ են, գիշեր-ցերեկ մեզ հետ են»,- ասաց Սահակյանը ի նկատի ունենալով ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանին, Ասպրամ Կրպեյանին և Աննա Մկրտչյանին։

Սահակյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները միշտ իրենց կողքին են եղել. «Այն պահին, երբ մեզ բերման էին ենթարկել, նրանք այդ պահից եղել են քաղմասում, մինչև գիշերվա 3-ը մեզ հետ են եղել»։

Զոհված զինծառայողի ծնողը նշեց, որ իրենց հաճախակի են այցելում տարբեր հասարակական կազմակեչպությունների անդամներ․ ««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները գրեթե ամեն օր մեր հետ են»։

Նա ասաց, որ իրենց միանում են նաև մարզերից. «Մեր բախտակից ծնողները տարբեր մարզերից միանում են մեզ, այսօր մեզ միացել են Գեղարքունիքից, Արմավիրից, Կոտայքից, Արագածոտնից, Արարատի մարզերից։ Սովորական քաղաքացիներն էլ գալիս են, գիշերը մեզ մոտ են մնում, լուսացնում ենք միասին»։

Այսօր մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանն հարց հնչեցրեց, որ եթե բեկորը չի սպանել Աշոտին, նա հերո՞ս չէ, Աննա Հակոբյանը հերոսածին մա՞յր չէ։ Հարցրինք Սահակյանին՝ Դուք արդյո՞ք Աննա Հակոբյանին հերոսածին մայր եք համարում, պատասխանեց. «Տղան պետք է հերոս լինի, որ մայրն էլ հերոսածին լինի, ես կխնդրեմ, որ Նիկոլ Փաշինյանը տղայի հերոսությունները նկարագրի, ցույց տա, համեմատենք մեր տղաներին արածների հետ, անձամբ իմ տղայի արածի հետ և ես կասեմ՝ Աննա Հակոբյանը հերոսածին է, թե ոչ, ես այդպես եմ ընկալում հերոսածին մորը»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ միան այդ ժամանակ կարող է հարցին հստակ պատասխան տալ։

«Գուցե իր տղան ավելի շատ հերոսություն է արել, քան իմ տղան, մյուսների տղաները։ Այդ ժամանակ ես նոր կարող եմ ասել՝ Աննա Հակոբյանը հերոսածին, թե դասալիքի մայր է»,- եզրափակեց Սահակյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը