Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:15 15-02-2023

Ի՞նչ է նշանակում հերոսածին ծնողին տուգանել 50 հազար դրամով․ երևի պարգևավճարներ պետք է տան․ զոհված զինծառայողի հայր

Համոզված եմ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատական գործը շինծու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը: Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

«Այս դատական պրոցեսները ցույց կտան՝ կա՞ն իրավագիտության մեջ երկակի ստանդարտներ: Ինձ թվում է՝ չկան: Հարցը գումարայինը չէ, հարցը բարոյական է, 50 հազար դրամը որևէ մեկի կյանքի մեջ էական նշանակություն չունի, բայց ինչ է նշանակում հերոսածին ծնողին տուգանել 50 հազար դրամով: Երևի պետական բյուջեն դրա կարիքն ունի, եթե իմանանք՝ դրա կարիքն ունի, մենք դրամահավաք կանենք, մեր անձնական գրպաններից այդ 50 հազարականները կմուծենք, բայց ոչ Վարչական դատարանի միջոցով: Երևի պարգևավճարներ պետք է տան»,- ասաց Վահիդ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում