Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:00 18-05-2023

Բրյուսելում արձանագրեցինք՝ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Փաշինյան

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հնդիպումը Ադրբեջանի ղեկավարի հետ. ինչպես հիշում եք, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 19919-ի Ալմա Աթայի հռչկագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար: Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մեկ քայլ, և ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը:

Պետք է արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես:

Իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,-ասաց Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:

Սա մի գործընթաց է, որ էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևապես դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջեև»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնապահ կմնա:

Փաշինյանը կրկին ընդգծեց, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն օր առաջ իրականացնել կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Մեկնաբանելով Շառլ Միշելի հայտարարության մեջ արձանագրված այն կետին, որով անդրադարձ է կատարվել գերիների և անազատության մեջ պահվող այլ անձնանց հետագա ազատ արձակմանն ու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, նա ընգծեց, որ այս հարցում նույնպես եղել է որոշակի ըմբռնում։

«Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում», - ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել