Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 09:59 24-11-2025

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Ավինյան

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները, ըստ քաղաքապետի, էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքար է տարվում:

«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ:

Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի:

Ձմռան ամիսներին օդի շարժը դանդաղ է, այսինքն, եթե մի տեղ դա այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- ասաց քաղաքապետը:

Ըստ Ավինյանի, խնդրի կարգավորման համար պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել, մեխանիզմներ մշակել: Պետք է սկսել դրա դեմ պայքարել, քանի որ ամեն նոյեմբերից Երևանում սկսվում է օդի վատթարացումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը