copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:14 17-05-2023

ԱՀ ԱԽ նիստում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի