Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 17-05-2023

Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է. Գեղամ Փաշիկյան

Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։

«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի Զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էին հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել