copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:59 16-05-2023

Էքսկուրսիաներին ծնողներն ավտոբուս են վարձում՝ չիմանալով՝ սարքին է, թե ոչ

«Մեր կազմակերպությունը մեծ ներդրում ունի, որ Հայաստանում ձևավորվեց դպրոցական տուրիզմ հասկացողությունը։ Որովհետև առանց պրոֆեսիոնալ կազմակերպման՝ շատ լուրջ խնդիրների էին բախվում։

Էքսկուրսիաների ժամանակ ծնողներից մեկն ավտոբուս է վերցնում և չգիտեն՝ սարքին է, թե ոչ, արդյո՞ք վարորդը գիտի ճանապարհները, արդյո՞ք այցելվող վայրերը համապատասխան են տվյալ տարքիր երեխաներին, գնում են x թանգարան՝ չիմանալով՝ այդ օրը բաց է թանգարանը, թե ոչ։ Մի խոսքով՝ բախվում են լուրջ խնդիրների»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանչ» թրեվլ տուրիստական ընկերության տնօրեն՝ Արմեն Աբրահամյանը։

Ընկերությունը մատուցում է ներգնա տուրեր, ճամբարներ և դպրոցահասակ երեխաների էքսկուրսիաներ։ Նրա խոսքով՝ այս շրջանում, երբ սկսվում են դպրոցական արձակուրները, ամենօրյա ռեժիմով աշխատում են ներգնա տուրերը․ «Այս շրջանում ավելի շատ Օշական ենք այցելում, քանի որ առաջին դասարանցիների ամառային արձակուրդն ավելի շուտ են սկվում։

Մնացած տուրերն արդեն ըստ տարիքային խմբերի են՝ 2-րդ, 3-րդ դասարանցիների հետ այցելում ենք Երևանից ոչ շատ հեռու վայրեր, օրինակ՝ Էջմիածին, Մաչանենց տուն, Գառնի, Գեղարդավանք, Հովհաննավաք, Սաղմոսավանք, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների հետ՝ Գյումրի, Դիլիջան, Նորավանք, Լոռի, Դսեղ։

Մեր կողմից տրամադրվող էքսկուրսիաների արժեքները սկսվում են 2500 դրամից»։

Անդրադառնալով էքսկուրսիաների ընթացքում սննդին, ինչից թունավորման դեպքերը բազմաթիվ են՝ Աբրահամյանն ասաց․ «Սանիտարահիգիենիկ առումով մենք՝ որպես տուր կազմակերպություն, չենք կարող սնունդ տալ, այդ պատճառով համագործակցում ենք սնունդ տրամադրող ընկերությունների հետ, ովքեր ունեն լիցենզիաներ, և այդ առումով հանգիստ ենք, և վստահաբար կարող ենք ասել, որ երբեք չենք ունեցել սննդի թունավորման դեպքեր»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ